Անտուան Բելո
Անտուան Բելո | |
---|---|
Ծնվել է | մարտի 25, 1970[1][2] (54 տարեկան) |
Ծննդավայր | Բոստոն, ԱՄՆ |
Մասնագիտություն | գրող և ձեռնարկատեր |
Քաղաքացիություն | Ֆրանսիա և ԱՄՆ |
Ուշագրավ աշխատանքներ | The Missing Piece?, The Falsifiers?, The Pathfinders?, An American Novel? և The Showrunners? |
Պարգևներ | |
Ներշնչվել է
| |
Կայք | antoinebello.com |
Antoine Bello Վիքիպահեստում |
Անտուան Բելո (ֆր.՝ Antoine Bello, մարտի 25, 1970[1][2], Բոստոն, ԱՄՆ), ֆրանս-ամերիկացի գրող, ում ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։ Վեպերի թեմաները բազմազան են՝ իրականության և հնարանքի կապը, մարդկային ճանաչողությունը և լրագրությունը։ Ներկայումս (2015) ապրում է Նյու Յորքում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտուան Բելոն ծնվել է 1970 թվականի մարտի 25-ին Բոստոնում։ Սերում է ֆրանսիացի գրող Մարսել Էմեի ընտանիքից[4][5]։
Նախքան ամբողջությամբ գրելուն տրվելը Բելոն համահիմնադրել է ֆրանսիական Ուբիկուս (Ubiqus) կազմակերպությունը, որը վաճառել է 2007 թվականին։
2002 թվականից ապրում է Նյու Յորք քաղաքում[6]։
2007 թվականին ստեղծում է Rankopedia վարկանիշային կայքը, որտեղ ցանկացած այցելու իր նախընտրած թեմայով կարող է ստեղծել վարկանիշային աղյուսակներ։ Նույն թվականին Ֆրանսիայի նախագահական ընտրությունների ժամանակ սատարում էր Նիկոլա Սարկոզիին[7]։
Գրական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բելոյի առաջին գիրքը՝ «Les Funambules»-ը, պատմվածքների ժողովածու էր, որը տպագրվել է Ֆրանսիայում 1996 թվականին։ Գիրքը Մարսել Բլանշետի Fondation de la Vocation հիմնադրամի կողմից արժանացել է գրական մրցանակի։
Այնուհետև Բելոն հրատարակել է ևս 7 վեպ, որոնք թարգմանվել են մի շարք լեզուներով՝ գերմաներեն, ռուսերեն, հունարեն և ճապոներեն։ Միայն մեկն է հասանելի անգլերեն՝ «The Missing Piece»-ը[8]։
Բելոյի հայտնի գործը՝ «Les Falsificateurs» տրիլոգիան, պատմում է միջազգային գաղտնի կազմակերպության մասին, որը կեղծում է իրականությունը և վերաշարադրում պատմությունը։ Վեպի առաջին մասը հրատարակվել է 2007 թվականին։
«Les Éclaireurs»-ը 2009 թվականին արժանացել է Télérama մրցանակին, որը համարվում է ֆրանսիական մշակութային հեղինակավոր մրցանակներից մեկը։
«Les Producteurs»-ը լույս է տեսել 2015 թվականին։
2012 թվականին հրատարակում է «L'Actualité et Légendes» գրքի էլեկտրոնային տարբերակը (eBook)։
Բելոյի գրական կյանքի վրա մեծապես ազդել է Ռուսաստանում ծնված ամերիկացի փիլիսոփա և վիպասան Այն Ռանդի «Ատլանտը թոթվեց ուսերը» ստեղծագործությունը[9]։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Les Funambules, recueil de nouvelles (Manikin 100, Soltino, Go Ganymède !, Le dossier Krybolski et L'année Zu), éditions Gallimard, 1996. ISBN 978-2070745029
- Éloge de la pièce manquante, éditions Gallimard, 1998. ISBN 978-2070358533
- Les Falsificateurs, éditions Gallimard, 2007. ISBN 978-2070355273
- Les Éclaireurs, éditions Gallimard, 2009. ISBN 978-2070124268
- Enquête sur la disparition d'Émilie Brunet, éditions Gallimard, 2010. ISBN 978-2070130405
- Mateo, éditions Gallimard, 2013. ISBN 978-2070140114
- Roman américain, éditions Gallimard, 2014. ISBN 978-2070144297
- Les Producteurs, éditions Gallimard, 2015. ISBN 978-2070147854
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ https://www.pjef.net/laureat/antoine-bello
- ↑ Interview du 5 février 2009 dans l'émission Esprit critique sur France Inter․
- ↑ interview du 9 avril 2009 dans l'émission Jeux d'archives sur France Culture.
- ↑ M. Landrot, « L'énergie de l'espoir », Télérama, n° 3087, 14-20 mars 2009, p. 24-25.
- ↑ «Interview Bibliosurf de 2007». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ Poole, Steve (2002 թ․ հունվարի 19). «Boxing clever». The Guardian.
- ↑ «"La Grève est l'une des plus grandes œuvres du XXème siècle"». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 30-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտուան Բելո» հոդվածին։ |
|